Համայնքապետարան է դիմել Արտաշատ համայնքի Իսակովի փողոցի թիվ 76/1 շենքի թիվ 35 հասցեի բնակիչ Վրեժ Սուրիկի Հովհաննիսյանն իր մոր՝ Անահիտ Գրիգորի Հովհաննիսյանի /ծնված 19.07.1953 թվական/ և հոր՝ Սուրիկ Թեմուրի Հովհաննիսյանի / ծնված 31.07.1946 թվական/ նկատմամբ օգնական /պատրոն/ նշանակվելու խնդրանքով, քանի որ մայրը վատառողջ է, հայրը 3-րդ խմբի հաշմանդամ է և ըստ հարևանների տված հայտարարությունների՝ Անահիտ և Սուրիկ Հովհաննիսյանները ներկայումս փաստացի ապրում են միայնակ: Անահիտ և Սուրիկ Հովհաննիսյանները տվել են իրենց գրավոր համաձայնությունը, որ Վրեժ Հովհաննիսյանը նշանակվի իրենց նկատմամբ օգնական /պատրոն/:
Հաշվի առնելով,որ Անահիտ Հովհաննիսյանը և Սուրիկ Հովհաննիսյանը չեն կարող ինքնուրույն իրականացնել ու պաշպանել իրենց իրավունքները և կատարել պարտականությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով. ո ր ո շ ու մ ե մ՝
Արտաշատ համայնքի Իսակովի փողոցի թիվ 76/1 շենքի թիվ 35 բնակարանի բնակիչ Վրեժ Սուրիկի Հովհաննիսյանին /ծնված 01.09.1979 թվական/ նշանակել իր ծնողների՝ Անահիտ Գրիգորի Հովհաննիսյանի /ծնված 19.07.1953 թվականին/ և Սուրիկ Թեմուրի Հովհաննիսյանի /ծնված 31.07.1946 թվականին/ նկատմամբ օգնական /պատրոն/: