|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մայիսի 2020 թվականի N 338-Ա |
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԵՎԱՆ-ԵՐԱՍԽ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐԱՄԱՅԻՍ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԱՂԱՎԱՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն, 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն, 18.06.2006 թվականի թիվ 912-Ն, 19.01.2006 թվականի` Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին թիվ 33-Ն որոշումներով և ընդառաջելով Ա.Թարվերդյանի 26.02.2020 թվականի թիվ Թ-377 դիմումին. ո ր ո շ ու մ եմ՝
- Արտաշատ համայնքի Երևան-Երասխ մայրուղու հարակից տարածքում /0072-0213 ծածկագրով հողամասից/ համայնքային սեփականություն հանդիսացող 0,048 հա բնակավայրորի այլ հողատարածքի վրա ինքնակամ տեղադրված 18քմ արտաքին /17,11քմ ներքին/ մակերեսով տաղավարը համարել համայնքային սեփականություն և ճանաչել օրինական:
- Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան-Երասխ մայրուղու հարակից համայնքային սեփականություն հանդիսացող 0,048 հա բնակավայրերի այլ հողատարածքի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի:
- Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան-Երասխ մայրուղու հարակից համայնքային սեփականություն հանդիսացող 0,048 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը առանձնացնել որպես առանձին գույքային միավոր և տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք, Երևան-Երասխ մայրուղի, թիվ 18:
- Տաղավարի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,048 հա մակերեսով հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում :
- Օրինականացված տաղավարը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին, Արտաշատ համայնքի հաստատված գլխավոր հատակագծին և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների պայմաններին:
- Տաղավարը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը:
- Առաջարկել իր միջոցներով տեղադրված տաղավարը Ա.Թարվերդյանին գնման նախապատվության իրավունքով գնելու կամ վարձակալելու օրինականացվող կառույցը և զբաղեցրած հողամասը:
- Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|