Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 5 հասցեում գտնվող, 22,4 քմ մակերեսով սենյակում /ներկայումս բնակարան/, որպես ժամանակավոր կացարան, 1995 թվականից թույլատրվել է բնակություն հաստատել Արտաշատ համայնքի բնակչուհի Քնար Անուշավանի Սեդրակյանին: Ներկայումս Քնար Անուշավանի Սեդրակյանը հաշվառված է վերը նշված հասցեում գտնվող բնակարանում, փաստացի բնակվում և տիրապետում է այն: Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-ր կետով, ընդառաջելով Արտաշատ համայնքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 5 բնակարանի բնակչուհի Քնար Անուշավանի Սեդրակյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված 12.04.2019 թվականի թիվ Ս-814 դիմումը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝ Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 5 հասցեում գտնվող 22,4 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել Քնար Անուշավանի Սեդրակյանին /անձնագիր՝ AN 0458795/: |