Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն, 02.02.2002 թվականի թիվ 88-Ն որոշումների պահանջներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիկան օրենսգրքի 188-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ա.Հովակիմյանի 07.10.2020 թվականի թիվ Հ-1581 դիմումը. ո ր ո շ ու մ ե մ՝
- Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 25 հասցեում գտնվող, Արտակ Անուշավանի Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունները ՝ ավտոտնակ՝ 52,6քմ արտաքին /48,69 քմ- ներքին/ մակերեսով, պարիսպներ՝ 6,57քմ մակերեսով, շինություն՝ 63,36քմ արտաքին /54,94քն ներքին/ մակերեսով օրինականացնել և համարել կառույցն ինքնակամ կառուցված Արտակ Անուշավանի Հովակիմյանի սեփականությունը:
- Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 25 հասցեում գտնվող 63,36քմ արտաքին /54,94քմ-ներքին/ մակերեսով բնակելի նշանակության շինության նպատակային նշանակությունը փոփոխել հասարակականի, իսկ գործառնականը՝ խանութի:
- Ա.Հովակիմյանը պարտավոր է Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 25 հասցեի 63,36քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցած խանութի նպատակային և գործառնաան նշանակությունը փոփոխելու համար համայնքապետարանի 900415004283 հաշվի համարին վճարել՝ ընդամենը՝ 36336 /երեսունվեց հազար երեք հարյուր երեսունվեց/դրամ, որից՝ շինության գործառնական նշանակությունը փոփոխելու համար՝ 6336 /վեց հազար երեք հարյուր երեսունվեց/ դրամ, յուրաքանչուր 1քմ մակերեսով շինության համար՝ 100 ՀՀ դրամ /63,36քմx100դրամ=6336/դրամ+ միանվագ վճար՝ 30 000 /երեսուն հազար/ դրամ:
- Բնակելի նշանակության ընդհանուր 59,17քմ մակերեսով ինքնակամ կառուցված ավտոտնակի և պարիսպների օրինականացման վճարը կազմում է 124257 /մեկ հարյուր քսանչորս հազար երկու հարյուր հիսունյոթ/ դրամ /1 քմ արժեքը՝ 2100x59,17քմ=124257դրամ/, իսկ հասարակական նշանակության 63,36քմ մակերեսով խանութի օրինականացման վճարը կազմում է՝ 266112 /երկու հարյուր վաթսունվեց հազար հարյուր տասներկու/դրամ, /1 քմ արժեքը՝ 4200x63,36քմ=266112դրամ/ :
- Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
- Պարտավորեցնել Ա.Հովակիմյանին 60-օրյա ժամկետում կատարել նախատեսված վճարում համայնքի բյուջեի 900415151209 հաշվի համարին:
- Նշված ժամկետում Ա.Հովակիմյանի կողմից վճարումը չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը կորցրած:
- Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ՝ Կ.Պողոսյանին:
|
|
|