Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, /010/ 250519: /0235/ 22383 artashatmeria@bk.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020թվականի N 811-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐԲԵԼԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 58Ա ՀԱՍՑԵԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԵՆՈՔ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն, 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշումների պահանջներով և հիմք ընդունելով Ե.Հակոբյանի 03.11.2020 թվականի թիվ Հ-1680 դիմումը. ո ր ո շ ու մ  ե մ՝

  1. Արտաշատ համայնքի Օրբելի փողոցի թիվ 58ա հասցեում գտնվող, Ենոք Վարազդատի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունները ՝ բնակելի տուն՝ 155,1քմ արտաքին /130,2 քմ- ներքին/ մակերեսով, ավտոտնակ՝  45,6քմ արտաքին /40,7քն ներքին/ մակերեսով օրինականացնել և համարել կառույցն ինքնակամ կառուցված Ենոք Վարազդատի Հակոբյանի սեփականությունը:
  2. Բնակելի նշանակության ընդհանուր 200,7քմ մակերեսով ինքնակամ կառուցված բնակելի տան և ավտոտնակի  օրինականացման վճարը կազմում է 421470/չորս հարյուր քսանմեկ հազար չորս հարյուր յոթանասուն/ դրամ /1 քմ արժեքը՝ 2100x200,7քմ=421470դրամ/:
  3. Արտաշատ համայնքի Օրբելի փողոցի թիվ 58ա հասցեում գտնվող, Ենոք Հակոբյանին պատկանող տնամերձ հողամասի հասցեն համարել՝ Արտաշատ համայնք, Օրբելի փողոց, թիվ 58/1:

  4. Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
  5. Պարտավորեցնել Ե.Հակոբյանին 60-օրյա ժամկետում կատարել նախատեսված վճարում համայնքի բյուջեի 900415151209 հաշվի համարին:
  6. Նշված ժամկետում Ե.Հակոբյանի կողմից վճարումը չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը կորցրած:
  7. Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ՝ Կ.Պողոսյանին:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    
ք.Արտաշատ