Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՕԳՈՍՏՈՍԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 658-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՍԽԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԵՎ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2016 թվականի ,,Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մասին,, թիվ 1066-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոադվածով և ընդառաջելով Ա.Արամյանի 12.08.2019 թվականի թիվ Ա-1633 դիմումին.   ո ր ո շ ու մ  ե մ`

1.    Արտաշատ համայնքում քարտեզագրման սխալի հետևանքով առաջացած, Արտաշատ համայնքի Չարենցի փողոցի թիվ 9 հասցեի բնակիչ Արամ Արամյանին պատկանող 0,25 հա մակերեսով հողամասի 0,03456 հա մակերեսով հատվածով փաստացի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողամասի հողատեսքը փոփոխել` քաղաքացու սեփականություն գյուղատնտեսական նշանակության վարելահողի:

2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ