Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 807-Ա

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Սեյրան  Սոսի Սևոյանը՝ հասցե ք. Արտաշատ Մարքսի 7/17, որպես հողի հարկ վճարող սուբյեկտ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր հարկային  պարտավորությունները,  ինչի  կապակցությամբ  ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի  Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի  ,,բ,,  ենթակետի  հիմքով Արտաշատ  համայնքի  աշխատակազմում  հարուցվել է վարչական վարույթ: Վարույթի ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը, որ Սեյրան Սևոյանը Արտաշատ համայնքի տարածքում, Մարքսի 7Ա հասցեում  սեփականության իրավունքով ունի հասարակակն նշանակության շինություն, որի համար  2008-2018 թվականների համար  հաշվարկվել է վճարման ենթակա 71345 դրամ գույքահարկի գումարներ, օրենքով սահմանված ժամկետներում գույքահարկի գումարները  չվճարելու համար 2008-2018 թվականների համար հաշվարկվել է վճարման ենթակա  36343 դրամ տույժ:
2019թ.  նոյեմբերի 11-ին Արտաշատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում  կատարվել է լսումներ, որին մասնակցելու համար Ս. Սևոյանը պատշաճ ծանուցվել է /փոստի ծանուցագիրը ստացել է 02.11.2019թ./ սակայն չի ներկայացել:
Ելնելով վերոգրյալի և ղեկավարվելով ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի  Հանրապետության օրենքի 53-րդ, 58-րդ, 59-րդ, 60-րդ,  ՀՀ  ,,Հարկային  օրեսգրքի,, 398-րդ  հոդվածներով.  ո ր ո շ ո ւ մ   ե մ՝

1.Սեյրան  Սոսի Սևոյանից հօգուտ Արտաշատ  համայնքի բյուջեի գանձել 71345 դրամ, որպես չկատարված պարտավորությունների գումար և 36343  դրամ ՝ պարտավորությունները   չկատարելու  արդյունքում  հաշվարկված  տույժեր:
2.Սույն որոշումն  օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց  հետո ուղարկել ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:
3.Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին:
4.Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազերկելուն հաջորդ օրվանից:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ս. Մուրադյանի  վրա:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ