ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 810-Ա
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԴՐԱՍՏԱՄԱՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԸ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009 թվականի ,,Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մասին,, թիվ 1066-Ն որոշումով, Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 27.10.2020 թվականի նիստի թիվ 3/1 արձանագրությունով և հաշվի առնելով Դ.Սահակյանի 11.08.2020 թվականի թիվ Ս-1167 դիմումը. ո ր ո շ ու մ ե մ `
- Արտաշատ համայնքում գտնվող, Արարատի մարզի Բաղրամյան համայնքի բնակիչ՝ Դրաստամատ Հրաչի Սահակյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության 0,49137 հա մակերեսով /ծածկագիր`0420-0006/ հողամասից 0,32519 հա՝ խաղողի այգին փոփոխել որպես պտղատու այգի /կորիզավոր/:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ