Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 747-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 10 ՏԱՆ ԲՆԱԿՉՈՒՀԻ ՄԱՅՐԱՄ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

   Հաշվի առնելով Արտաշատ համայնքի Կամոյի փողոցի թիվ 10 տան բնակչուհի Մայրամ Ալեքսանյանի սոցիալական վիճակը և խնդրանքը (դիմում թիվ Ա-1608, 14.10.2020 թվական). որոշում եմ՝ 

    1. Արտաշատ համայնքի 2020 թվականի բյուջեի 10.07.01.54 (սոցիալապես անապահով անձանց աջակցություն) գործառնական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 20 000 (քսան հազար) դրամ անհատույց դրամական միջոց հատկացնել Մայրամ Ալեքսանյանին:

  2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ տիկին Մ.Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպում: 

     3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ պարոն Ս.Մուրադյանի վրա: 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ