Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՀՈՒՆԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 356-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆՈՒՇՅԱՆ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 10 ՀԱՍՑԵԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 1,44ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.01.2006 թվականի թիվ 33-Ն որոշմամբ. ո ր  ո շ ո ւ մ   ե մ`

1.Քարտեզագրման սխալի հետևանքով առաջացած, որպես համայնքային սեփականություն փոխանցված`  Արտաշատ համայնքի Մանուշյան նրբանցք թիվ 10 հասցեի, Արտակ Հովհաննիսյանի ընտանիքին պատկանող տնամերձ հողամասում շինությունով փաստացի զբաղեցրած, 1,44 քմ մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասի գործառական նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառական նշանակության քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասի /համաձայն հաստատված հատակագծի/:
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ  Կ.Պողոսյանին կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ