Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ N 13-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՍԱԿՈՎ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 71 ՀԱՍՑԵԻ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՎԱՉԱԳԱՆ ՍՈՂՈՄԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 71 հասցեի բաժնային սեփականատեր Վ.Սողոմոնյանը 0,0885հա մակերեսով տնամերձ հողամասի փոխարեն օգտագործում է 0,0888հա: Չեն պահպանվել նշված շինությունների նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթերը:
Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 10.06.2008 թվականի օրենքի առաջին և երկրորդ հոդվածների դրույթներով, հաշվի առնելով Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2006 թվականի վճիռը  և ընդառաջելով Վ.Սողոմոնյանի  18.01.2021թվականի թիվ Ս-020 դիմումին. ո ր ո շ ու մ  ե մ`

  

  1. Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 71 հասցեի բաժնային սեփականատեր՝ Վաչագան Ղազարի Սողոմոնյանի /ծնվ. 14.03.1959 թվականին/ 5 շնչից՝ Վարդիթեր Ենոքի Սողոմոնյան /ծնվ. 03.01.1963 թվականին/, Ռուստամ Վաչագանի Սողոմոնյան /ծնվ. 27.08.1985 թվականին/, Արմինե Վաչագանի Սողոմոնյան /ծնվ. 12.07.1987 թվականին/, Շուշան Վաչագանի Սողոմոնյան /ծնվ. 02.03.1984 թվականին/ պատկանող 885քմ մակերեսով տնամերձ հողամասից ավել օգտագործվող 3քմ մակերեսով հողամասը անհատույց թողնել և ճանաչել վերը նշված անձանց բաժնային սեփականության իրավունքը:
  2. Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների  սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
  3. Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տնամերձ հողամասի  վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան /կառուցված`1967 թվականին/ նկատմամբ նշված օրենքի ուժով ճանաչել վերը նշված անձանց բաժնային սեփականության իրավունքը:
  4. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 02.12.2020թվականի թիվ 819-Ա որոշումը:
  5. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ