Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 743-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ ԴԵՊԻ ԴԱԼԱՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ ԹԻՎ 3/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈԼՎԱՑՄԱՆ ԿԵՏԸ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,03626ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՐԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն, 18.05.2006 թվականի թիվ 912-Ն, 18.05.2006 թվականի թիվ 731-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիկան օրենսգրքի 188-րդ հոդվածով . ո ր ո շ ու մ  ե մ՝

  1. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Մյասնիկյան փողոց դեպի Դալար տանող ճանապարհ թիվ 3/3 հասցեում գտնվող 103,39քմ արտաքին /96,35քմ ներքին/ մակերեսով ավտոլվացման կետը /համաձայն հատակագծի/  և  զբաղեցրած 0,03626 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման  հողամասը  ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած Կարինե Կիմի Միքայելյանին:
  2. Հասարակական նշանակության 103,39քմ արտաքին /96,35քմ ներքին/մակերեսով ավտոլվացման կետի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1954071 /մեկ միլիոն ինը հարյուր հիսունչորս հազար յոթանասունմեկ /1քմ շինության արժեքը` 18900 դրամ x103,39քմ=1954071դրամ/:    
  3. Բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,03626 հա մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է` 1982266/մեկ միլիոն ինը հարյուր ութսուներկու հազար երկու հարյուր վաթսունվեց / դրամ՝ /1 քմ հողամասի արժեքը` /2940 դրամ x 103,39քմx2=607933,2 դրամ/ + /2940 դրամx155,82x3=1374332,4 դրամ/=1982266 դրամ/:
  4. Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոց դեպի Դալար տանող ճանապարհ թիվ 3/3 հասցեում գտնվող ավտոլվացման կետի նոր հասցեն համարել՝ Արտաշատ համայնք, Մյասնիկյան փողոց դեպի Դալար տանող ճանապարհ, թիվ 3/4:
  5.  Պարտավորեցնել Կ.Միքայելյանին համայնքապետարանի հետ կնքելու օտարման պայմանագիր և 30-օրյա ժամկետում կատարել նախատեսված  վճարներ`  հողամասի համար համայնքի բյուջեի  900415151068, շինության համար` 900415151209 հաշվի համարներին:
  6.  Նշված ժամկետում Կ.Միքայելյանի կողմից նշված վճարները չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը կորցրած: 
  7.  Հանձնարարել  համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին օտարման պայմանագիրը կնքելուց հետո համայնքի հողային հաշվեկշռում կատարելու համապատասխան փոփոխություն:   

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ