Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 808-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍՈՒՍԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԸ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009 թվականի ,,Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մասին,, թիվ 1066-Ն որոշումով, Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 20.11.2020 թվականի նիստի  թիվ 4/2 արձանագրությունով և հաշվի առնելով Ս.Ավագյանի 29.10.2020 թվականի թիվ Ա-1689 դիմումը. ո ր ո շ ու մ  ե մ `

 

  1. Արտաշատ համայնքում գտնվող, Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 76 շենքի թիվ 13 բնակարանի բնակչուհի՝ Սուսաննա Շավարշի Ավագյանին  պատկանող գյուղատնտեսական նշանակության 0,4366 հա մակերեսով/ծածկագիր`0516-0007/ հողամասի /որից 0,3 հա՝ պտուղատու այգի /կորիզավոր/ և 0,1366 հա՝ խաղողի այգի/  հողատեսքը փոփոխել վարելահողի:
  2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ