Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՕԳՈՍՏՈՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 518-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅՎԱԶՈՎՍԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 49 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ,,ՄԵԾ ԲԵՐԿՐԻ,, ՍՊԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8, 9, 16-րդ կետերով, 118-րդ հոդվածի 6-րդ կետով և ընդառաջելով ,,ՄԵԾ ԲԵՐԿՐԻ,, ՍՊԸ տնօրեն՝ Ռ.Զաքարյանի 29.07.2020 թվականի թիվ 1584եծ  գրությանը. ո ր  ո շ ո ւ մ   ե մ`

  1. Վերականգնել Արտաշատ համայնքում Այվազովսկի փողոցի թիվ 49 հասցեում գտնվող, ,,ՄԵԾ ԲԵՐԿՐԻ,, ՍՊ ընկերությանը պատկանող 0,67037 հա մակերեսով արտադրական նպատակային նշանակության, արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նկատմամբ հողօգտագործման իրավունքը:
  2. Արտաշատ համայնքում Այվազովսի փողոցի թիվ 49 հասցեում գտնվող, ,,ՄԵԾ ԲԵՐԿՐԻ,, ՍՊ ընկերությանը պատկանող 0ՙ67037հա մակերեսով հողամասը ընդգրկված չէ  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում:
  3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ