ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 740-Ա
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 37 ՀԱՍՑԵԻ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ,, Հայաստանի Հանրապետության 10.06.2008 թվականի օրենքի առաջին և երկրորդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով Սպանդարյան փողոցի թիվ 37 հասցեի բաժնայաին սեփականատեր Ա.Խաչատրյանի կողմից համայնքապետարան հասցեագրված 02.10.2020 թվականի թիվ Խ-1565 դիմումը. ո ր ո շ ու մ եմ`
- Արտաշատ համայնքի Սպանդարյան փողոցի թիվ 37 հասցեի բաժնային սեփականատեր Անդրանիկ Արամի Խաչատրյանի /ծնվ. 14.09.1977 թվականին/ 3 շնչից՝ Անահիտ Աղվանի Ղարիբյան /ծնվ. 07.12.1953 թվականին/, Շողակաթ Արամի Խաչատրյան /ծնվ. 31.10.1975 թվականին/ բաղկացած ընտանիքին բաժնային սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասի վրա, իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան և օժանդակ շինության նկատմամբ /կառուցված 1972, 1982 թվականներին/ նշված օրենքի ուժով ճանաչել վերը նշված անձանց բաժնային սեփականության իրավունքը:
- Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, չեն հակասում քաղաքաշինական նորմերին:
- Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ պարոն Կ.Պողոսյանին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ