Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ N 12-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՍԱԿՈՎ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 76 ՇԵՆՔԻ ԹԻՎ 21 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՍԵՆՅԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հաշվի առնելով քաղաքացի Լ.Անանյանի դիմումը /16.12.2020 թվականի թիվ Ա-1867/ և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, թիվ 912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Իսակով փողոցի թիվ 76 շենքի թիվ 21 բնակարանի տեխնիկական վիճակի վերաբերյալ տրամադրված սեյսմիկ եզրակացությունը. ո ր ո շ ու մ  ե մ՝

  1. Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 76 շենքի թիվ 21 բնակարանի սեփականատեր Լուսինե Գագիկի Անանյանի /ծնվ.06.06.1981թվականին, անձն.AN0466070, տրված 07.05.2013 թվ. 027 կողմից/  կողմից բնակարանին կից ինքնակամ կառուցված 14,5 քմ մակերեսով սենյակը ճանաչել օրինական:
  2. Ճանաչել օրինական  ձևափոխված թվով 2 պատուհան և 1դուռ, օրինականացման մեկ միավորի արժեքը կազմում է 2600 դրամ:
  3. Ընդունել ի գիտություն, որ`
    ա/ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
    բ/ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
    գ/ օրինականացված շինությունը կառուցված է շենքի բնակիչներին որպես ընդհանուր բաժնային սեփականություն փոխանցված հողամասի վրա.
  4. Սահմանել, որ բնակարանի սեփականատերը`
    ա/ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն համայնքի բյուջեի 900415151159 հաշվեհամարին պետք է վճարի ընդամենը` 19110   /տասնինը հազար հարյուր տաս/դրամ, որից 11310/տասնմեկ հազար երեք հարյուր տաս/դրամ որպես 14,5քմ մակերեսով սենյակի օրինականացման վճար /14,5քմx780դրամ=11310դրամ/ և 7800 /յոթ հազար ութ հարյուր/ դրամ որպես թվով 2 պատուհանի և 1 դռան օրինականացման վճար:
    բ/ իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքյին իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու պարտքերը.
  5. Լ.Անանյանի բաժնային սեփականությունը համարել 73,7քմ:
  6. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:
  7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանի  վրա:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ