Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՀՈՒՆԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 353-Ա

ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 06.11.2008 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 302-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով.  ո ր ո շ ու մ  եմ՝

  1. Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 72/1 բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած տարածքի տվյալների վերաբերյալ Արտաշատի քաղաքապետի 06.11.2008 թվականի թիվ 302-Ն որոշմանը կից ցուցակի 27-րդ տողի ,,փաստացի զբաղեցրած,, սյունակում ,,898,, թվի փոխարեն ընթերցել՝ ,,897,4,, թիվը, ,,ինքնակամ,, սյունակում ավելացնել ,,216,7,, թիվը և ,,սալվածք,, սյունակում ,,144,6,, թվի փոխարեն ընթերցել ,,166,04,, թիվը:
  2. Հողամասի սահմանները ճանաչել Արտաշատ համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծով:
  3. Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմին 5-օրյա ժամկետում սույն որոշման մեկ օրինակը առաքել անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:  
  4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի ՃՔՀ բաժնի վրա:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ