 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, /010/ 250519: /0235/ 22383 artashatmeria@bk.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՀՈՒՆՎԱՐԻ 2021թվականի N 7-Ա
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԵՎԱՆ-ԵՐԱՍԽ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն, 19.01.2006 թվականի` ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումներով. ո ր ո շ ու մ ե մ
- Արտաշատ համայնքի Երևան-Երասխ մայրուղու հարակից տարածքում գտնվող, համայնքային սեփականությունը հանդիսացող 0,0405հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը առանձնացնել որպես առանձին գույքային միավոր, տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք, Երևան-Երասխ մայրուղի, թիվ 38/6 և կատարել պետական գրանցում:
- Նշված հողատարածքը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխություն համայքնքի գլխավոր հատակագծում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ