Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 741-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 77 ՀԱՍՑԵԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՎԵՀԱՆՈՒՇ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցի թիվ 77 հասցեի սեփականատեր Վ.Գաբրիելյանը 0,07 հա մակերեսով տնամերձ հողամասի փոխարեն օգտագործում է 0,07679 հա: Չեն պահպանվել նշված շինությունների նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթերը:

  Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 10.06.2008 թվականի օրենքի առաջին և երկրորդ հոդվածների դրույթներով  և ընդառաջելով Վ.Գաբրիելյանի  09.10.2020 թվականի թիվ Գ-1587 դիմումին. ո ր ո շ ու մ  ե մ`

  1. Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցի թիվ 77 հասցեի սեփականատեր՝ Վեհանուշ Նարիբեգի Գաբրիելյանին /ծնվ. 21.10.1943 թվականին/ պատկանող 700 քմ մակերեսով տնամերձ հողամասից ավել օգտագործվող 67,9քմ մակերեսով հողամասը անհատույց թողնել և ճանաչել վերը նշված անձի սեփականության իրավունքը:
  2. Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների  սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
  3. Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տնամերձ հողամասի  վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան և օժանդակ շինության /կառուցված`1950, 1955 թվականներին/ նկատմամբ նշված օրենքի ուժով ճանաչել վերը նշված անձի սեփականության իրավունքը:
  4. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ