Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 744-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԹԱՐԲԵԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 87 ՀԱՍՑԵԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՎԱՐԴԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Վ.Սահակյանի  08.09.2020 թվականի թիվ Ս-1402 դիմումը. ո ր ո շ ու մ  ե մ՝

  1. Արտաշատ համայնքի Աթարբեկյան փողոցի թիվ 87 հասցեում գտնվող, Վարդան Վանիկի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասում 187,56 քմ արտաքին /154,26 քմ ներքին/ մակերեսով բնակելի նշանակության շինությունը /բնակելի տունը/ օրինականացնել և համարել կառույցն ինքնակամ կառուցված Վարդան Սահակյանի սեփականությունը:
  2. Բնակելի նշանակության 187,56 քմ արտաքին /154,26 քմ ներքին/ մակերեսով շինության /բնակելի տան/ օրինականացման վճարը կազմում է 487656/չորս հարյուր ութսունյոթ հազար վեց հարյուր հիսունվեց դրամ /1 քմ արժեքը՝ 2600x187,56քմ=487656դրամ/:
  3. Նշված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
  4. Պարտավորեցնել Վ.Սահակյանին 60-օրյա ժամկետում կատարել նախատեսված վճարում համայնքի բյուջեի 900415151209 հաշվի համարին:
  5. Նշված ժամկետում Վ.Սահակյանի կողմից վճարումը չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը կորցրած:
  6. Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի Կ.Պողոսյանին:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ