Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, /010/ 250519: /0235/ 22383 artashatmeria@bk.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՀՈՒՆԻՍԻ 2020թվականի N 351-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՆՈՐԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻՆՉԵՎ 20% ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի տարածքում Նորիկ Մելքոնյանի ընտանիքը իր հողամասից ավել հողամաս է օգտագործում:
  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, 31.12.1998 թվականի ,,Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին,, թիվ 867 որոշումներով և հաշվի առնելով Արտաշատ համայնքի բնակիչ Ն.Մելքոնյանի 20.05.2020 թվականի թիվ Մ-670 դիմումը` մինչև 20 %  ավել օգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ  բաժնային սեփականության  իրավունքը ճանաչելու մասին. ո ր ո շ ու մ  եմ`

  1. Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 19 շենքի թիվ 51 բնակարանի բնակիչ Նորիկ Արամայիսի Մելքոնյանի /ծնվ. 01.01.1961թվականին/ 4 շնչից բաղկացած ընտանիքին՝ Ռուզաննա Մերուժանի Հակոբյան /ծնվ. 11.06.1964 թվականին/, Տաթևիկ Նորիկի Մելքոնյան /ծնվ. 07.10.1988 թվականին/, Աննա Նորիկի Մելքոնյան /ծնվ.13.02.1990 թվականին/ բաժնային սեփականության իրավունքով պատկանող` 0,38հա մակերեսով  /ծածկագիր՝ 0759-0003/ գյուղատնտեսական նշանակության հողամասներից մինչև 20 % ավել օգտագործվող 0.03 հա մակերեսով հողամասը թողնել և ճանաչել այդ հողամասի նկատմամբ վերը նշված անձանց բաժնային սեփականության իրավունքը:
  2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ:
  3. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին: 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    
ք.Արտաշատ