Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՕԳՈՍՏՈՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 526-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕԳՈՍՏՈՍԻ 23 ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 66/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽԱՆՈՒԹ-ՏԱՂԱՎԱՐԸ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,00446ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով. ո ր ո շ ու մ  ե մ՝

  1. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Օգոստոսի 23 փողոցի թիվ 66/1 հասցեում գտնվող 44,6քմ արտաքին /42,07քմ ներքին/ մակերեսով  խանութ-տաղավարը /համաձայն հատակագծի/  և  զբաղեցրած 0,00446 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման  հողամասը  ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած Կարեն Հարությունյանին:
  2. Հասարակական նշանակության 44,6քմ արտաքին /42,07քմ ներքին/մակերեսով  խանութ-տաղավարի ուղղակի վաճառքի գինը կազմում է 231920 /երկու հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր քսան/ դրամ, /1քմ շինության արժեքը` 5200 դրամ x44,6քմ=231920դրամ/:    
  3. Բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,00446 հա մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է` 201771 /երկու հարյուր մեկ հազար յոթ հարյուր յոթանասունմեկ / դրամ՝ /1 քմ հողամասի արժեքը` /4524 դրամ x 44,6ք=201771 դրամ/:
  4.  Պարտավորեցնել Կ.Հարությունյանին համայնքապետարանի հետ կնքելու օտարման պայմանագիր և 30-օրյա ժամկետում կատարել նախատեսված  վճարներ`  հողամասի համար համայնքի բյուջեի  900415151068, շինության համար` 900415151209 հաշվի համարներին:
  5.  Նշված ժամկետում Կ.Հարությունյանի կողմից նշված վճարները չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը կորցրած: 
  6.  Հանձնարարել  համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին օտարման պայմանագիրը կնքելուց հետո համայնքի հողային հաշվեկշռում կատարելու համապատասխան փոփոխություն:   

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ