Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 813-Ա

ԼՈՒՍԻՆԵ ՎԱԶԳԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՕԳՆԱԿԱՆ /ՊԱՏՐՈՆ/ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Համայնքապետարան է դիմել Արտաշատ համայնքի Աճառյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող տան բնակիչ Վազգեն Վազգենի Մարտիրոսյանը՝ /դիմում՝ 23․11․2020 թ․, թիվ Մ-1734/ Լուսինե Վազգենի Հարությունյանի /ծնվ․ 23․06․1956 թվական/ նկատմամբ իրեն որպես օգնական /պատրոն/ նշանակելու խնդրանքով, քանի որ Վազգեն Վազգենի Մարտիրոսյանը և Լուսինե Վազգենի Հարությունյանը ներկայումս փաստացի բնակվում են նույն տանը, Լուսինե Վազգենի Հարությունյանը 2-րդ խմբի հաշմանդամ է, իսկ իրեն միակ օգնողը ներկայումս Վազգեն Վազգենի  Մարտիրոսյանն է։

   Հաշվի առնելով վերոնշված հանգամանքները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով՝ ո ր ո շ ու մ ե մ՝

  1. Արտաշատ համայնքի Աճառյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող տան բնակիչ Վազգենի Վազգենի Մարտիրոսյանին /ծնվ․ 01․05․1983 թվական/ նշանակել Լուսինե Վազգենի Հարությունյանի /ծնվ․ 23․06․1956 թվական/ նկատմամբ օգնական /պատրոն/։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ