Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ N 6-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՍԱԿՈՎ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 25 ՀԱՍՑԵԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԱՐՏԱԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, 63,36ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն, 02.02.2002 թվականի թիվ 88-Ն որոշումների պահանջներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիկան օրենսգրքի 188-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ա.Հովակիմյանի 07.10.2020 թվականի թիվ Հ-1581 դիմումը. ո ր ո շ ու մ  ե մ՝

  1. Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 25 հասցեում գտնվող, Արտակ Անուշավանի Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունները ՝ ավտոտնակ՝ 52,6քմ արտաքին /48,69 քմ- ներքին/ մակերեսով, պարիսպներ՝ 6,57քմ մակերեսով, շինություն՝ 63,36քմ արտաքին /54,94քն  ներքին/ մակերեսով օրինականացնել և համարել կառույցն ինքնակամ կառուցված Արտակ Անուշավանի Հովակիմյանի սեփականությունը:
  2. Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 25 հասցեում գտնվող 63,36քմ արտաքին /54,94քմ-ներքին/ մակերեսով բնակելի նշանակության շինության նպատակային նշանակությունը փոփոխել հասարակականի, իսկ գործառնականը՝ խանութի:
  3.  Ա.Հովակիմյանը պարտավոր է Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 25 հասցեի 63,36քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցած խանութի նպատակային և գործառնաան նշանակությունը փոփոխելու համար համայնքապետարանի 900415004283 հաշվի համարին վճարել՝ ընդամենը՝  36336 /երեսունվեց հազար երեք հարյուր երեսունվեց/դրամ, որից՝ շինության գործառնական նշանակությունը փոփոխելու համար՝ 6336 /վեց հազար երեք հարյուր երեսունվեց/ դրամ, յուրաքանչուր 1քմ մակերեսով շինության համար՝ 100 ՀՀ դրամ /63,36քմx100դրամ=6336/դրամ+ միանվագ վճար՝ 30 000 /երեսուն հազար/ դրամ:
  4. Բնակելի նշանակության ընդհանուր 59,17քմ մակերեսով ինքնակամ կառուցված ավտոտնակի և պարիսպների օրինականացման վճարը կազմում է 124257 /մեկ հարյուր քսանչորս հազար երկու հարյուր հիսունյոթ/ դրամ /1 քմ արժեքը՝ 2100x59,17քմ=124257դրամ/, իսկ հասարակական նշանակության 63,36քմ մակերեսով խանութի օրինականացման վճարը կազմում է՝ 266112 /երկու հարյուր վաթսունվեց հազար հարյուր տասներկու/դրամ, /1 քմ արժեքը՝ 4200x63,36քմ=266112դրամ/ :
  5. Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
  6. Պարտավորեցնել Ա.Հովակիմյանին 60-օրյա ժամկետում կատարել նախատեսված վճարում համայնքի բյուջեի 900415151209 հաշվի համարին:
  7. Նշված ժամկետում Ա.Հովակիմյանի կողմից վճարումը չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը կորցրած:
  8. Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ՝ Կ.Պողոսյանին:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ