Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 809-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԹԵԼՄԱՆ ՅԱՂՄՈՒՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009 թվականի ,,Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մասին,, թիվ 1066-Ն որոշումով և հաշվի առնելով Թ.Յաղմուրյանի 20.11. 2020 թվականի թիվ Յա-1728  դիմումը. ո ր ո շ ու մ  ե մ `

  1. Արտաշատ համայնքում գտնվող, Արտաշատ համայնքի Աճառյան փողոցի թիվ 57ա տան  բնակիչ Թելման Գրիգորի Յաղմուրյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0,4504հա մակերեսով /ծածկագիր`0690-0001/ վարելահողի հողատեսքը փոփոխել որպես նորատունկ պտուղ կորիզավորի /դեղձ/:
  2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ