Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,, Հայասատանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով , լսելով և քննարկելով համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ Մ.Մելիքյանի Արտաշատ համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին հաղորդումը, համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Արտաշատ համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը `
ա/ եկամուտների գծով նախատեսված 757458.42 հ.դ.-ի դիմաց փաստացի մուտքագրվել է 714328.99 հ.դ., կատարողականը 94.3 % / հավելվածը կցվում է/.
բ/ ծախսերի գծով ըստ գործառնական դասակարգման նախատեսված 757458.42 հ.դ.-ի դիմաց փաստացի ծախսվել է 696502.17 հ.դ., կատարողականը 91.9 % / հավելվածը կցվում է /:
|