Այսօր: Ուրբաթ, 10 Հուլիսի 2020թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 37-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 37-Ն


Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ` ՀԱՄԱՅՆՔԻ ԻՍԱԿՈՎ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 99/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 23,78 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԽԱՆՈՒԹԸ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ 60 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, և ,,Հրապարակային սակարկությունների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքներով, հիմք  ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու` ,,Քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի  օտարման /վարձակալության տրման/ կարգը հաստատելու մասին,, 21.02.2006 թվականի թիվ 1/8 որոշումը և ,,Արաքսռիելթի,, ՍՊԸ-ի կողմից տրված Իսակովի փողոցի թիվ 99/2 հասցեում գտնվող խանութի ու հողամասի շուկայական արժեքների գնահատման մասին եզրակացությունը /վկայական ԱԳԳ թիվ 132/.    ո ր ո շ ո ւ մ   է`

     1.Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Իսակովի փողոցի թիվ 99/2 հասցեում գտնվող 23,78 քմ մակերեսով խանութը և բնակավայրերի  հասարակական կառուցապատման 60 քմ մակերեսով  հողամասը:

    2. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Իսակովի փողոցի թիվ 99/2 հասցեում գտնվող խանութի և հողամասի աճուրդային կարգով օտարման մեկնարկային գինը սահմանել 502400 /հինգ հարյուր երկու հազար չորս հարյուր/ դրամ, որից խանութի արժեքը կազմում է 326000 /երեք հարյուր քսանվեց հազար/  դրամ, իսկ հողամասի արժեքը` 176400 /մեկ հարյուր յոթանասունվեց հազար չորս հարյուր/ դրամ:

    3.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner