Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 3-րդ կետի պահանջներով հաստատված կարգով . ո ր ո շ ու մ է՝
- Արտաշատի համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 93/1 հասցեում գտնվող, Նարինե Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող շինությանը կից Օգոստոսի 23 փողոցի թիվ 93/2 հասցեում գրանցված 34 քմ մակերեսով /ծածկագիր՝ 03-001-0178-0160/ բնակավայրերի հասարակական նշանակության հողամասը, քանի որ հնարավոր չէ օտարելու որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով, գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարելու Նարինե Մարգարյանին:
- Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, ք.Արտաշատից դեպի Դալար տանող ճանապարհ թիվ 3 հասցեում գտնվող, Արայիկ Ավագյանին սեփականության իրավունքով պատկանաող ավտոտեխսպասարկման կայանին կից ք.Արտաշատից դեպի Դալար ճանապարհ թիվ 3/1 հասցեում գրանցված 44,2 քմ մակերեսով /ծածկագիր 03-001-0604-0016/ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը, քանի որ հնարավոր չէ օտարելու որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով, գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարելու Արայիկ Ավագյանին :
|
|
|