Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով. ո ր ո շ ու մ եմ`
- Արտաշատ համայնքի ղեկավարի 27.05.2020 թվականի ,,Արտաշատ համայնքի Երևան-Երասխ մայրուղու հարակից տարածքում գտնվող, Արամայիս Թարվերդյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ տեղադրված տաղավարը համայնքային սեփականություն ճանաչելու, օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին,, թիվ 338-Ա որոշման վերնագրային մասում և 1-ին և 7-րդ կետերում ,,տեղադրված տաղավարը,, բառերը փոխարինել ,,կառուցված տաղավարը,, բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|