Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն,29.12.2005 թվականի թիվ 2387-Ն, 18.06.2006 թվականի թիվ 912-Ն, 19.01.2006 թվականի` Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին թիվ 33-Ն որոշումներով և ընդառաջելով Ն.Խաչատրյանի 28.02.2020 թվականի թիվ Խ-398 դիմումին. ո ր ո շ ու մ եմ՝
- Արտաշատ համայնքի Մարքսի փողոցի թիվ 20/1 հասցեի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,00246 հա բնակավայրերի այլ հողամասի վրա ինքնակամ տեղադրված 24,6 քմ մակերեսով ավտոտնակը /համաձայն հատակագծի/ համարել համայնքային սեփականություն և ճանաչել օրինական:
- Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Մարքսի փողոցի թիվ 20/1 հասցեի հարևանությամբ գտնվող, 0,00246հա մակերեսով բնակավայրերի այլ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի:
- Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Մարքսի փողոցի թիվ 20/1 հասցեի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,00246 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը առանձնացնել որպես առանձին գույքային միավոր և տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք, Մարքսի փողոց, թիվ 20/6:
- Ավտոտնակի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,00246 հա հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում:
- Օրինականացված ավտոտնակը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին, Արտաշատ համայնքի հաստատված գլխավոր հատակագծին և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների պայմաններին:
- Ավտոտնակը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը:
- Առաջարկել իր միջոցներով տեղադրված ավտոտնակը Նինա Խաչատրյանին, գնման նախապատվության իրավունքով գնելու կամ վարձակալելու օրինականացվող ավտոտնակը և զբաղեցրած հողամասը:
- Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին
|