Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 660-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 օգոստոսի 2019 թվականի N 660-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՔՍԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՏԵՓԱՆ ՄԽԵՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ,ՄԵՏԱՂԱԿԱՆ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՊԱՏԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն,29.12.2005 թվականի թիվ 2387-Ն և 19.01.2006 թվականի` Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին թիվ 33-Ն որոշումներով և ընդառաջելով Ս.Մխեյանի 29.07.2019 թվականի թիվ Մ-1509 դիմումին. ո ր ո շ ու մ  եմ՝

  1. Արտաշատ համայնքի Մարքսի փողոցի թիվ 25 հասցեի հարևանությամբ գտնվող, Խարազյան փողոցի թիվ 26 շենքի թիվ 14 բնակարանի բնակիչ՝ Ստեփան Արամի Մխեյանի կողմից համայնքային սեփականություն  հանդիսացող  0,0057 հա հողատարածքի վրա ինքնակամ կառուցված 38,54քմ արտաքին /30,37քմ ներքին/ մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը, 13,613քմ արտաքին /12,82 քմ ներքին/ մակերեսով բնակելի նշանակության մետաղական ավտոտնակը և 0,8 քմ բնակելի նշանակության պատը /համաձայն հատակագծի/ համարել համայնքային սեփականություն և ճանաչել օրինական:
  2.  Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Մարքսի փողոցի թիվ 25 հասցեի հարևանությամբ գտնվող ավտոտնակը, մետաղական ավտոտնակը, պատը և բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,0057հա հողամասը առանձնացնել որպես առանձին գույքային միավոր, և տրամադրել հասցե` Արտաշատ համայնք, Մարքսի փողոց, թիվ 25/1:
  3. Ավտոտնակների և պատի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված  բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,0057 հա հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում :
  4.  Օրինականացված շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  Արտաշատ համայնքի հաստատված գլխավոր հատակագծին և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների պայմաններին:
  5. Ավտոտնակը, մետաղական ավտոտնակը և պատը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի խախտումներով, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև չեն խախտում այլ անձանց իրավունքները և շահերը:
  6.  Առաջարկել բնակելի նշանակության շինությունները իր միջոցներով կառուցած Ստեփան Մխեյանին, գնման նախապատվության իրավունքով գնելու կամ վարձակալելու օրինականացվող կառույցը և զբաղեցրած հողամասը:
  7. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner