Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 880-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2020 թվականի N 880-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության 27․09․2020 թվականի թիվ 1586-Ն որոշման համաձայն հայտարարված ընդհանուր զորահավաքի հետևանքով Արտաշատի համայնքապետարանի ենթակայության՝ ,,Արտաշատ քաղաքի Շ․Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն,, ՀՈԱԿ-ի շենքի մեծ մասը, ս/թ սեպտեմբերի 27-ից սկսած, օգտագործվել է որպես զինապարտների նախնական հավաքակետ, ինչի հետևանքով ՀՈԱԿ-ի շենքից՝ 60 ք․մ․ մակերեսով տարածք զբաղեցնող վարձակալ Տիրուհի Սողոմոնյանը չի կարողացել վարձակալված տարածքը օգտագործել որպես պարային խմբակ, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 25․12․2019 թվականի թիվ 42-Ն որոշման 2-րդ կետը և հաշվի առնելով ,,Արտաշատ քաղաքի Շ․Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն,, ՀՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Դերմոյանի կողմից համայնքապետարան հասցեագրված 23․12․2020 թվականի թիվ 2463 դիմումը՝        ո ր ո շ ու մ ե մ՝

  1. Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի համար կիրառել արտոնություն՝ թույլատրելով ,,Արտաշատ քաղաքի Շ․Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն,, ՀՈԱԿ-ի շենքից 60 ք․մ․ մակերեսով տարածք զբաղեցնող, վարձակալ Տիրուհի Սողոմոնյանին ս/թ հոկտեմբերի 1-ից մինչև ս/թ նոյեմբերի 16-ը ընկած ժամանակահատվածի համար սահմանված վարձավճարը՝ 90000 /իննսուն հազար/ ՀՀ դրամ, չմուծել։  

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner