Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի ,, Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 286 և 19.01.2006 թվականի ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումներով. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1.Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերից ներքոհիշյալ հողատարածը` Լոտ 1-Արտաշատ համայնքի Դուրյան փողոցի թիվ 10/2 հասցեում /ծածկագիր՝ 03-001-0070-0215/ 0,0036 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը: 2.Հողատարածքների աճուրդային կարգով օտարման մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով: 3.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
|