Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 513-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 օգոստոսի 2020 թվականի N 513-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻՑ ԴԵՊԻ ԴԱԼԱՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՁԱԽ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱՐԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈԼՎԱՑՄԱՆ ԿԵՏԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն,29.12.2005 թվականի թիվ 2387-Ն, 18.05.2006 թվականի թիվ 912-Ն, 19.01.2006 թվականի` Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին թիվ 33-Ն որոշումներով և ընդառաջելով Կ.Միքայելյանի 24.06.2020 թվականի թիվ Մ-866 դիմումին.  ո ր ո շ ու մ  եմ՝

  1. Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհի ձախ հատվածում  ,,Արտաշատի ավտոտեխսպասարկման կայան,, ԲԲԸ հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն  հանդիսացող  0,003626 հա մակերեսով բնակավայրերի այլ հողամասի վրա ինքնակամ կառուցված 103,39քմ արտաքին /96,35քմ ներքին/ մակերեսով ավտոլվացման կետը /համաձայն հատակագծի/ համարել համայնքային սեփականություն և ճանաչել օրինական:
  2. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան-Երասխ մայրուղու հարակից տարածքում ,,Արտաշատի ավտոտեխսպասարկման կայան,, ԲԲԸ հարևանությամբ գտնվող, 0,03626հա մակերեսով բնակավայրերի այլ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել  հասարակական կառուցապատման հողամասի:
  3. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան-Երասխ մայրուղու հարակից ,,Արտաշատի ավտոտեխսպասարկման կայան,, ԲԲԸ հարևանությամբ տարածքում գտնվող համայնքային սեփականություն  հանդիսացող  0,03626 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը առանձնացնել որպես առանձին գույքային միավոր և տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք, Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհ, թիվ 3/3:
  4. Ավտոլվացման կետի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված  բնակավայրերի հասարակական  կառուցապատման 0,03626 հա մակերեսով հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում :
  5. Օրինականացված ավտոլվացման կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  Արտաշատ համայնքի հաստատված գլխավոր հատակագծին և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների պայմաններին:
  6. Ավտոլվացման կետը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը:
  7.  Առաջարկել  իր միջոցներով կառուցած ավտոլվացման կետը Կարինե Միքայելյանին, գնման նախապատվության իրավունքով գնելու կամ վարձակալելու օրինականացվող կառույցը և զբաղեցրած հողամասը:
  8. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner