Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 833-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 դեկտեմբերի 2019 թվականի N 833-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԶԱՎԹԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ և ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԴՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Երևան քաղաքի Դավթաշեն թաղամքասի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 18 շենքի թիվ  71 բնակարանի բնակիչ Մարատ Մինասի Դանիելյանը / անձ AH 0467705 / ապօրինի զավթել է Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները /ծածկագիր 0226-0035, 0225-0001/,ինչպես նաև Մարշալ Բաղրամյան փողոցի վրա գտնվող 1600քմ հողատարածքը, ինչի  կապակցությամբ  ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի  Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի  ,,բ,,  ենթակետի  հիմքով Արտաշատ  համայնքի  աշխատակազմում  հարուցվել է վարչական վարույթ: Վարույթի ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը, որ Մարատ Դանիելյանը ապօրինի զավթել է Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները /ծածկագրեր 0226-0035, 0225-0001/, ինչպես նաև Մարշալ Բաղրամյան փողոցի վրա գտնվող 1600քմ. հողատարածքը,դրանք ինքնակամ ցանկապատել է և նրանց վրա կատարել ինքնակամ շինություններ:
2019թ.  նոյեմբերի 18-ին Արտաշատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում  կատարվել է լսումներ, որին մասնակցելու համար Մ. Դանիելյանը պատշաճ ծանուցվել է /փոստի ծանուցագիրը ստացել է 11.11.2019թ./ վերջինս ներկայանալով լսումներին չներկայացրեց վերոհիշյալ հողատարածքների և շինությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր:
Ելնելով վերոգրյալի և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի  Հանրապետության օրենքի 42-րդ,43-րդ և  Հայաստանի Հանրապետության ,, քաղաքացիական  օրեսգրքի,,  188 -րդ  հոդվածներով.  ո ր ո շ ո ւ մ   ե մ՝

1.Մարատ  Մինասի Դանիելյանի կողմից Արտաշատի համայքային սեփականություն հանդիսացող հողատարածքների  / ծածկագրեր 0226-0035,0225-0001/ վրա կառուցված շինությունները քանդել:
2. Մարատ Մինասի Դանիելյանից պահանջել հատուցել ինքնակամ շինությունների քանդման և հողամասերի նախկին տեսքի վերականգման վրա կատարված ծախսերը:
3.Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին:
4.Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազերկելուն հաջորդ օրվանից:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ս. Մուրադյանի  վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner