Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 314
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 742-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հոկտեմբերի 2019 թվականի N 742-Ա

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Վաչիկ Հակոբի Մկրտչյանը՝ հասցե ք. Արտաշատ Նալբանդյան 14,  որպես հողի հարկ վճարող  սուբյեկտ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր հարկային  պարտավորությունները,  ինչի  կապակցությամբ  ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի  Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի  ,,բ,,  ենթակետի  հիմքով Արտաշատ  համայնքի  աշխատակազմում  հարուցվել է վարչական վարույթ: Վարույթի ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը, որ  Վ. Մկրտչյանը Արտաշատ համայնքի տարածքում սեփականության իրավունքով ունի   0.16 հա և 0.45հա ջրովի վարելահողեր և 0.159հա ոչ/ գ/ն հողատարածք, որոնց համար 2008-2018 թվականների համար հաշվարկվել է վճարման ենթակա 79715 դրամ հողի հարկի գումարներ, օրենքով սահմանված ժամկետներում հողի հարկի գումարները չվճարելու համար 2008-2018 թվականների համար հաշվարկվել է վճարման ենթակա  50130 դրամ տույժ:
      2019թ.  սեպտեմբերի   30-ին  Արտաշատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի  շրջանակներում  կատարվել է լսումներ, որին մասնակցելու համար  Վ. Մկրտչյանը  պատշաճ ծանուցվել է,փոստի ծանուցագիրը ստացել է՝23.09.2019թ./  սակայն չի ներկայացել:
      Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով    ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ,,  Հայաստանի  Հանրապետության օրենքի  53-րդ, 58-րդ,  59-րդ, 60-րդ,   ՀՀ  ,,Հարկային  օրեսգրքի  ,,  398-րդ  հոդվածներով.    ո ր ո շ ո ւ մ   ե մ՝

    1.Վաչիկ  Հակոբի  Մկրտչյանից հօգուտ Արտաշատ  համայնքի բյուջեի գանձել  79715 դրամ,  որպես չկատարված պարտավորությունների գումար և   50130 դրամ` պարտավորությունները   չկատարելու  արդյունքում  հաշվարկված  տույժեր:

     2.Սույն որոշումն  օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց  հետո ուղարկել ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:
     3.Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին:
     4.Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազերկելուն հաջորդ օրվանից:
     5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել  ուժի մեջ մտնելու օրվանից` երկամսյա ժամկետում:
     6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ս. Մուրադյանի  վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner