Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 451-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2019 թվականի N 451-Ա

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Արմեն  Հայրիկի  Մանուկյանը՝ Արարատի մարզ գյուղ Վ. Արտաշատ,  որպես  հողի հարկ և գույքահարկ   վճարող  սուբյեկտ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր հարկային  պարտավորությունները,  ինչի  կապակցությամբ  ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի  ,,բ,,  ենթակետի  հիմքով Արտաշատ  համայնքի  աշխատակազմում  հարուցվել է վարչական վարույթ: Վարույթի ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը, որ  Ա. Մանուկյանը  Արտաշատ համայնքի տարածքում սեփականության իրավունքով ունի՝ 3.58 հա ոչ գ/ն հողատարածք,որի համար 2018թ համար հաշվարկվել է  111806 դրամ   հողի հարկի գումար, օրենքով սահմանված ժամկետներում  հողի հարկի գումարները չվճարելու համար՝2009-2018 թվականների  համար  հաշվարկվել է  161134 դրամ տույժ:Ա. Մանուկյանը Այվազովսկու 57 հասցեում սեփականության իրավունքով ունի արտադրական նշանակության շինություն, 2018թ. համար հաշվարկվել է՝ 92754 դրամ  գույքահար   օրենքով սահմանված ժամկետներում՝2016-2018թթ   գույքահարկի գումարները  չվճարելու   համար  հաշվարկվել է  71236  դրամ տույժ:
      2019թ. մայիսի 31 -ին  Արտաշատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի  շրջանակներում  կատարվել է լսումներ, որին մասնակցելու համար  Ա. Մանուկյանը պատշաճ ծանուցվել է սակայն  փոստի  ծանուցագիրը հրաժարվել է ստանալուց:
      Ելնելով վերոգրյալից  և ղեկավարվելով՝    ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ,,  Հայաստանի  Հանրապետության օրենքի  53-րդ, 58-րդ, 59-րդ, 60-րդ  ՀՀ  ,,Հարկային  օրեսգրքի  ,, 398-րդ  հոդվածով.    ո ր ո շ ո ւ մ   ե մ՝

    1. Արմեն  Հայրիկի  Մանուկյանից հօգուտ Արտաշատ  համայնքի բյուջեի գանձել  204560 դրամ,  որպես չկատարված պարտավորությունների գումար և   232370 դրամ պարտավորությունները   չկատարելու  արդյունքում  հաշվարկված  տույժեր:

     2.Սույն որոշումն  օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց  հետո ուղարկել ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:
     3.Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին:
     4.Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազերկելուն հաջորդ օրվանից:
     5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել  ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
     6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ս. Մուրադյանի  վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner