Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002 թվականի թիվ 88-Ն, 19.01.2006 թվականի՝ ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն, 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումներով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի սեփականատեր Ա.Հակոբյանի 11.09.2020 թվականի թիվ Հ-1432 դիմումը. ո ր ո շ ու մ եմ՝
1. Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող, Արեն Արայիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, ընդանուր՝ 0,0613 հա մակերեսով տնամերձ հողամասից /զբաղեցրած բնակելի տնով-385,2քմ, թոնրատնով-14,8քմ, պարիսպ-1,8քմ, ինքնակամ կառուցած պարիսպով-3,8քմ/ առանձնացնել 83,9քմ մակերեսով հողամասը /զբաղեցրած 3,3քմ ինքնակամ կառուցած պարիսպով/ որպես առանձին գույքային միավոր, առանձնացվող բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման, առանց հողատարածքի փաստաթղթերի փոփոխման պահանջի:
2. Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող, Արեն Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, առանձնացվող 83,9քմ մակերեսով որպես հասարակական կառուցապատման փոփոխվող հողամասում գտնվող 3,3քմ մակերեսով ինքնակամ կառուցած պարիսպի նպատակային նշանակությունը փոփոխել հասարակականի /պարիսպ/:
3.Առանձնացվող հատվածի՝ 83,9քմ մակերեսով որպես հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխվող հողամասի և ինքնակամ կառուցված 3,3քմ պարիսպի հասցեն համարել՝ Արտաշատ համայնք, Օգոստսի 23 փողոց, թիվ 2/1, իսկ հիմնական, բնակելի հատվածի՝ 0,05291հա մակերեսով տնամերձ հողամասի /զբղեցրած բնակելի տնով-385,2քմ, թոնրատնով-14,8քմ, պարիսպով-1,8քմ, ինքնակամ կառուցված պարիսպով-0,5քմ/ հասցեն թողնել նույնը՝ Արտաշատ համայնք, Օգոստոսի 23 փողոց, թիվ 4/1:
4. Արեն Հակոբյանը պարտավոր է Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 2/1 հասցեի 83,9քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման և 3,3քմ ինքնակամ կառուցած պարիսպի փոփոխելու համար համայնքապետարանի 900415004283 հաշվի համարին վճարել՝ ընդամենը՝ 38720 /երեսունութ հազար յոթ հարյուր քսան/դրամ, որից՝ 8390/ութ հազար երեք հարյուր ինսուն/ դրամ, յուրաքանչուր 1քմ մակերեսով հողի համար՝ 100 ՀՀ դրամ /83,9քմx100դրամ=8390/դրամ+ յուրաքանչուր 1քմ մակերեսով շինության համար՝ 100 ՀՀ դրամ՝ 330 /երեք հարյուր երեսուն/ /3,3քմx100դր=330/դրամ + միանվագ վճար՝ 30 000 /երեսուն հազար/ դրամ:
5.Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխում համայնքի հողային հաշվեկշռում:
6.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանի վրա: