Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 218
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 706-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2019 թվականի N 706-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈԼԵՑՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 32 ՀԱՍՑԵԻ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՆԱՐԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ 13,9 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Գոլեցյան  փողոցի թիվ 32 հասցեի բաժնային սեփականատեր Նարինե Վարդգեսի Բադալյանը 0,045 հա մակերեսով տնամերձ հողամասի փոխարեն օգտագործում է 0,05789 հա: Չեն պահպանվել նշված շինության նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթերը:
  Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 10.06.2008 թվականի օրենքի առաջին և երկրորդ հոդվածների դրույթներով և ընդարաջելով Ն.Բադալյանի  29.08.2019 թվականի թիվ Բ-1748 դիմումին. ո ր ո շ ու մ  ե մ`

  1. Արտաշատ համայնքի Գոլեցյան փողոցի թիվ 32 հասցեի բաժնային սեփականատեր  Նարինե Վարդգեսի Բադալյանի /ծնվ. 16.03.1976 թվականին/ 5 շնչից՝ Մերի Վաղարշակի Բադալյան /ծնվ.14.01.1999 թվականին/, Ռիմա Վաղարշակի Բադալյան /ծնվ. 29.12.1995թվականին/, Արեվհատ Վաղարշակի Բադալյան /ծնվ.08.05.2002 թվականին/, Ժորժ Վաղարշակի Բադալյան /ծնվ. 24.01.2009 թվականին/ բաղկացած ընտանիքին պատկանող 450քմ մակերեսով տնամերձ հողամասից ավել օգտագործվող 128,9քմ մակերեսով հողամասը անհատույց թողնել և ճանաչել վերը նշված անձանց բաժնային սեփականության իրավունքը:
  2. Քարտեզագրման սխալի հետևանքով առաջացած Արտաշատ համայնքի Գոլեցյան փողոցի թիվ 32 հասցեում գտնվող փաստացի օգտագործվող  578,9քմ հողամասից 13,9 քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ գործառնական նշանակության հողամասը փոփոխել որպես քաղաքացիների բաժնային սեփականություն բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:
  3. Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտգործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտգործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների  սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
  4. Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տնամերձ հողամասի  վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան /կառուցված`1968 թվականին/ նկատմամբ նշված օրենքի ուժով ճանաչել վերը նշված անձանց բաժնային սեփականության իրավունքը:
  5. Նշված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
  6. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner