Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 234
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 674-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2019 թվականի N 674-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ,ԳՐԻՇԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻՆՉԵՎ 20% ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի տարածքում Գրիշա Սերյոժայի Գրիգորյանը իր հողամասից ավել հողամաս է օգտագործում:
  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, 31.12.1998 թվականի ,,Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին,, թիվ 867 որոշումներով և հաշվի առնելով Արտաշատ համայնքի բնակիչ Գ.Գրիգորյանի լիազորած ներկայացուցիչ Լ.Պողոսյանի կողմից համայնքապետարան հասցեագրված 09.08.2019 թվականի Պ-1619 դիմումը` մինչև 20 %  ավել օգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ բաժնային սեփականության  իրավունքը ճանաչելու մասին. ո ր ո շ ու մ  եմ`

  1. Արտաշատ համայնքի Ս.Հակոբյան փողոցի թիվ 6 տան բնակիչ Գրիշա Սերյոժայի Գրիգորյանի /ծնվ. 22.01.1959 թվականին/ 3 շնչից՝ Վարդան Գրիշայի Գրիգորյան /ծնվ. 24.07.1985 թվականին/, Արման Գրիշայի Գրիգորյան /ծնվ.16.01.1987 թվականին/ բաղկացած ընտանիքին բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից մինչև 20 % ավել օգտագործվող 0,03389հա մակերեսով հողամասը թողնել և ճանաչել այդ հողամասի նկատմամբ վերը նշված անձանց բաժնային սեփականության իրավունքը:
  2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ:
  3. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի ժ/պ՝ պարոն Ա.Բադալյանին: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner