Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 445-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հուլիսի 2020 թվականի N 445-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ Հ.ՍԱՀՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԱՇՈՏ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Հ.Սահյան փողոցի թիվ 3 տնամերձ հողամասի սեփականատեր Աշոտ Ամբիկոնի Այվազյանը 400 քմ մակերեսով տնամերձ հողամասի փոխարեն օգտագործում է 428,9 քմ:
  Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 10.06.2008 թվականի օրենքի առաջին և երկրորդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով Արտաշատ համայնքի Հ.Սահյան փողոց թիվ 3 տնամերձ հողամասի համասեփականատեր Ա.Այվազյանի կողմից համայնքապետարան հասցեագրված 25.06.2020 թվականի թիվ Ա-887 դիմումը. ո ր ո շ ու մ  եմ՝

1.Արտաշատ համայնքի Հ.Սահյան փողոցի թիվ 3 տնամերձ հողամասի համասեփականատեր Աշոտ Արմենի Այվազյանի /ծնվ.20.03.1992 թվականին/ 4 շնչից՝ Արմեն Ամբիկոնի Այվազյան /ծնվ.22.05.1966 թվականին/, Մարիամ Լևուշի Արամյան /ծնվ. 14.05.1971 թվականին/, Արթուր Արմենի Այվազյան /ծնվ. 26.11.1990 թվականին/ պատկանող 400 քմ մակերեսով տնամերձ հողամասից ավել օգտագործվող 28,9 քմ մակերեսով հողամասը անհատույց թողնել և ճանաչել  այդ հողամասի նկատմամբ վերը նշված անձանց համասեփականության իրավունքը:
2.Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման համար նախատեսված տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ պարոն Կ.Պողոսյանի  վրա:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner