Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 665-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2020 թվականի N 665-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 9 ՇԵՆՔԻ ԹԻՎ ԹԻՎ 13/1 ԵՎ 14/1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն և 02.02.2002 թվականի ,,Հայաստանի Հանրապետության շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին,, թիվ 88 որոշումները, հաշվի առնելով Արտաշատ համայնքի Երևանյան փողոցի թիվ 9 շենքի թիվ թիվ 13/1 և 14/1 հասցեներում գտնվող բնակարանների սեփականատեր Վարուժան Վարդանի Առաքելյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասեցագրված՝ Արտաշատ համայնքի Երևանյան փողոցի թիվ 9 շենքի թիվ թիվ 13/1 և 14/1 հասցեներում գտնվող բնակարանները միավորելու որպես մեկ գույքային միավոր, հասցեավորելու և գործառնական նշանակությունը բնակելիից հասարակական գործառնական նշանակության փոփոխելու թույլտվություն տալու մասին 08/09/2020 թվականի թիվ Ա-1404 դիմումը,     ո ր ո շ ո ւ մ ե մ՝

 1. Արտաշատ համայնքի Երևանյան փողոցի թիվ 9 շենքի թիվ 13/1 և 14/1 հասցեներում գտնվող, Վարուժան Վարդանի Առաքելյանի սեփականության իրավունքով պատկանող, բնակարանները միավորել, համարել մեկ գույքային միավոր և հասցեն համարել՝ Արտաշատ համայնք, Երևանյան փողոց, թիվ 9 շենք, թիվ 13/1, 14/1:

2. Թույլատրել Արտաշատ համայնքի Երևանյան փողոցի թիվ 9 շենքի թիվ 13/1, 14/1 հասցեում գտնվող, 92,1քմ ընդհանուր մակերեսով բնակարանի գործառնական նշանակությունը բնակելիից փոփոխել հասարակականի՝ որպես հասարակական սպասարկման տարածք, առանց նախագծային փաստաթղթերի փոփոխության պահանջի:

3. Հանձնարարել ,,Բարեկարգ Արտաշատ,, ՀՈԱԿ-ին համայնքի բնակարանային ֆոնդի հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի ԲԿՏՏԱՍ բաժնի պետ պարոն Ա. Եփրեմյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner