Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 184
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 659-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2019 թվականի N 659-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՍԱԿՈՎ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 40Ա ՀԱՍՑԵԻ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԱՐԹՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Իսակով  փողոցի թիվ 40ա հասցեի համասեփականատեր Արթուր Աշոտի Գասպարյանը 0,035 հա մակերեսով տնամերձ հողամասի փոխարեն օգտագործում է 0,04760 հա: Չեն պահպանվել նշված շինությունների նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթերը:
  Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 10.06.2008 թվականի օրենքի առաջին և երկրորդ հոդվածների դրույթներով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի  թիվ 2387-Ն որոշմամբ և ընդարաջելով Ա.Գասպարյանի 14.06.2019 թվականի թիվ Գ-1218 դիմումին. ո ր ո շ ու մ  ե մ`

  1. Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 40ա հասցեի համասեփականատեր  Արթուր Աշոտի Գասպարյանի /ծնվ. 30.09.1986 թվականին/ 4 շնչից՝ Աշոտ Զավենի Գասպարյան /ծնվ.15.06.1955 թվականին/, Երջանիկ Սերյոժայի Գասպարյան /ծնվ. 27.04.1958 թվականին/, Քրիստինե Աշոտի Գասպարյան /ծնվ.31.07.1979 թվականին/ բաղկացած ընտանիքին պատկանող 350քմ մակերեսով տնամերձ հողամասից ավել օգտագործվող 126քմ մակերեսով հողամասը անհատույց թողնել և ճանաչել վերը նշված անձանց համասեփականության իրավունքը:
  2. Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 40ա հասցեում գրանցված բնակելի տան և տնամերձ հողամասի նոր հասցեն համարել՝ Արտաշատ համայնք, Իսակով փողոց, թիվ 40/1:
  3. Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտգործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտգործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների  սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
  4. Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տնամերձ հողամասի  վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան և օժանդակ շինության /կառուցված`1989 թվականին/ նկատմամբ նշված օրենքի ուժով ճանաչել վերը նշված անձանց համասեփականության իրավունքը:
  5. Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ, չեն հակասում քաղաքաշինական նորմերին:
  6. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner