Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 285
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 34-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2020 թվականի N 34-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐԲԵԼԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 43Ա ՀԱՍՑԵԻ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՌՈԲԵՐՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Օրբելի փողոցի թիվ 43ա հասցեի  բաժնային սեփականատեր Ռոբերտ Սերյոժայի Թադևոսյանը 0,04 հա մակերեսով տնամերձ հողամասի փոխարեն օգտագործում է 0,04187 հա: Չեն պահպանվել նշված շինությունների նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթերը:
Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 10.06.2008 թվականի օրենքի առաջին և երկրորդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն և ընդարաջելով Ռ.Թադևոսյանի 13.01.2020 թվականի թիվ Թ-028 դիմումին. ո ր ո շ ու մ  ե մ`

  

  1. Արտաշատ համայնքի Օրբելի փողոցի թիվ 43ա հասցեի բաժնային սեփականատեր Ռոբերտ Սերյոժայի Թադևոսյանի /ծնվ. 15.10.1976 թվականին/ 3 շնչից բաղկացած՝ Հասմիկ Օհանի Թադևոսյան /ծնվ. 1210.1954թվականին/, Անժելա ՍԵրյոժայի Մինասյան /ծնվ.05.07.1975 թվականին/ ընտանիքին պատկանող 400քմ մակերեսով տնամերձ հողամասից ավել օգտագործվող 18,7քմ մակերեսով հողամասը անհատույց թողնել և ճանաչել վերը նշված անձանց  բաժնային սեփականության իրավունքը:
  2. Արտաշատ համայնքի Օրբելի փողոցի թիվ 43ա հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նոր հասցեն համարել՝ Արտաշատ համայնք, Օրբելի փողոց, թիվ 43/1:
  3. Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտգործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտգործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների  սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
  4. Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տնամերձ հողամասի  վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան /կառուցված`1984 թվականին/ նկատմամբ նշված օրենքի ուժով ճանաչել վերը նշված անձանց բաժնային  սեփականության իրավունքը:
  5. Նշված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
  6. Անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի 02.05.2013 թվականի թիվ 321-Ա որոշումը:
  7. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner