Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 185
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 668-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N 668-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՐ.ԹՈՎՄԱՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 11 ՇԵՆՔԻ ԹԻՎ 16 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՍԵՆՅԱԿՆԵՐԸ, ՊԱՏՇԳԱՄԲԸ ԵՎ ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով քաղաքացի Ս.Պետրոսյանի դիմումը /04.09.2020 թվականի թիվ Պ-1372/ և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, թիվ 912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հր.Թովմասյան փողոցի թիվ 11 շենքի թիվ 16 բնակարանի տեխնիկական վիճակի վերաբերյալ տրամադրված 14.09.2020 թվականի սեյսմիկ եզրակացությունը. ո ր ո շ ու մ  ե մ՝

  1. Արտաշատ համայնքի Հ.Թովմասյան փողոցի թիվ 11 շենքի թիվ 16 բնակարանի սեփականատեր Սամվել Պետրոսյանի կողմից բնակարանին կից ինքնակամ կառուցված 53,34 քմ մակերեսով սենյակները, պատշգամբը և աստիճանահարթակը ճանաչել օրինական:
  2. Ընդունել ի գիտություն, որ`
    ա/ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
    բ/ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
    գ/ օրինականացված շինությունը կառուցված է շենքի բնակիչներին որպես ընդհանուր բաժնային սեփականություն փոխանցված հողամասի վրա.
  3. Սահմանել, որ բնակարանի սեփականատերը`
    ա/ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն համայնքի բյուջեի 900415151159 հաշվեհամարին պետք է վճարի ընդամենը` 41606 /քառասունմեկ հազար վեց հարյուր վեց/ դրամ որպես 53,34քմ մակերեսով սենյակների և հարթակի օրինականացման վճար /53,34քմx780դրամ=41606դրամ/:
    բ/ իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքյին իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու պարտքերը.
  4. Ս.Պետրոսյանի բաժնային սեփականությունը համարել 144,31քմ:
  5. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:
  6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանի  վրա:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner