Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներով հաստատված կարգով և ընդառաջելով Ա.Գևորգյանի17.06.2020 թվականի թիվ Գ-826 դիմումին. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Արտաշատի համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 106/5 հասցեում գտնվող, Արտյոմ Խաչատուրի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա.Խաչատրյան փողոցի թիվ 106 հասցեում գրանցված տնամերձ հողամասով զբաղեցրած 0.01222հա մակերեսով /ծածկագիր՝ 03-001-0023-0067/ կից 0,00093հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-001-0023-0103/, քանի որ հնարավոր չէ օտարելու որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով, գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարելու Արտյոմ Գևորգյանին: 2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով: |