Այսօր: Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2019թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 198
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 33-Ա
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՆԱԽԱԳԻԾ 33-Ա


Զեկ. ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 29-ի` ,,Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,, թիվ 49-Ա որոշման թիվ 1 և թիվ 2 հավելվածները:

3. Առաջարկել Արտաշատ համայնքի ղեկավարին Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությամբ մեկ շաբաթյա ժամկետում, սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

5. Սույն որոշումն ամբողջությամբ ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 10-ից:   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(96.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner