Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 195
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 454-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2019 թվականի N 454-Ա

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Անյա  Արամայիսի  Բաբլոյանը՝ ք. Արտաշատ  Աճառյան  26,  որպես  հողի հարկ  վճարող  սուբյեկտ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր հարկային  պարտավորությունները,  ինչի  կապակցությամբ  ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի  ,,բ,,  ենթակետի  հիմքով Արտաշատ  համայնքի  աշխատակազմում  հարուցվել է վարչական վարույթ: Վարույթի ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը, որ  Ա. Բաբլոյանը Արտաշատ համայնքի տարածքում  սեփականության իրավունքով ունի  11.8 հա գյուղատնտեսական նշանակության տարբեր հողատեսքի  հողակտորներ, որոնց համար 2015-2019 թվականների համար  հաշվարկվել է վճարման ենթակա՝ 1273400 դրամ  հողի  հարկի գումար, օրենքով սահմանված ժամկետներում  հողի հարկի գումարները  չվճարելու   համար  հաշվարկվել է  369700  դրամ տույժ:
      2019թ.  մայիսի   27 -ին  Արտաշատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի  շրջանակներում  կատարվել է լսումներ, որին մասնակցելու համար  Ա. Բաբլոյանը  պատշաճ ծանուցվել է / փոստի ծանուցագիրը ստացել են 17.05.2019թ./, սակայն չեն  ներկայացել:
      Ելնելով վերոգրյալից  և ղեկավարվելով՝    ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ,,  Հայաստանի  Հանրապետության օրենքի  53-րդ, 58-րդ, 59-րդ, 60-րդ  ՀՀ  ,,Հարկային  օրեսգրքի  ,, 398-րդ  հոդվածով.    ո ր ո շ ո ւ մ   ե մ՝

    1. Անյա  Արամայիսի  Բաբլոյանից հօգուտ Արտաշատ  համայնքի բյուջեի գանձել  1273400 դրամ,  որպես չկատարված պարտավորությունների գումար և   369700 դրամ պարտավորությունները   չկատարելու  արդյունքում  հաշվարկված  տույժեր:

     2.Սույն որոշումն  օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց  հետո ուղարկել ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:
     3.Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին:
     4.Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազերկելուն հաջորդ օրվանից:
     5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել   ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
     6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ս. Մուրադյանի  վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner