Այսօր: Երկուշաբթի, 19 Օգոստոսի 2019թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 196
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 28-Ա
 

ՆԱԽԱԳԻԾ 28-Ա


Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՍԽԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19.01.2006 թվականի ,,Արտաշատ քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումով և հաշվի առնելով, որ 0,05065 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային սխալ քարտեզագրման արդյունքում ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 724-Ն որոշմամբ սխալմամբ փոխանցվել որպես համայնքային  սեփականություն. ո ր ո շ ու մ  եմ՝

  1. Արտաշատ համայնքում քարտեզագրման սխալի հետևանքով առաջացած որպես համայնքային սեփականություն փոխանցված 0045-0027 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,05065 հա մակերեսներով հողատարածքը  ճանաչել քաղաքացիների սեփականություն:
  2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
  3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner