Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 285-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 ապրիլի 2021 թվականի N 285-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՐ.ԹՈՎՄԱՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ,,ԱԶԱՏ ՀԱԿՈԲՅԱՆ,, ՍՊԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՏԵԼՈՒ, ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ, ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՍԽԱԼԻ ՀՈՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ 21,2 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումը և ընդառաջելով ,,Ազատ Հակոբյան,, ՍՊԸ տնօրեն՝ Վ.Սահակյանի  02.04.2021 թվականի Ս-564 դիմումին.  ո ր ո շ ու մ  ե մ`

 

 1. Արտաշատ համայնքի Հր.Թովմասյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող, ,,Ազատ Հակոբյան,, ՍՊԸ պատկանող անշարժ գույքը մասնատել երեք հատվածի: Առաջին` 0,0363հա մակերեսով հատվածի հասցեն թողնել նույնը՝  Արտաշատ համայնք, Հր.Թովմասյան փողոց, թիվ 2, երկրորդ՝  0,02406հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրված հատվածի հասցեն համարել՝ Արտաշատ համայնք, Հր.Թովմասյան փողոց, թիվ 2/1 և երրորդ՝ 0,00264 հա մակերեսով հատվածի հասցեն համարել՝ Արտաշատ համայնք, Հր.Թովմասյան փողոց, թիվ 2/2:
 2. Քարտեզագրման սխալի հետևանքով առաջացած, Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, ,,Ազատ Հակոբյան,, ՍՊ ընկերությանը վարձակալությամբ տրված 0,02406հա մակերեսով հատվածից /Հր.Թովմասյան փողոց, թ.2/1/ 21,2քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասերից փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման:
 3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 08.09.2020թվականի թիվ 647-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner